Այս ամբիոնից անունս կփոխեմ, եթե Ռուբինյանը ապացուցի իր ասածը, նորից կեղծեց 35-40 տարվա պատմությունը. Գեղամ Մանուկյան (տեսանյութ)

Ազգային ժողովի նիստի ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը արձագանքել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հայտարարությանը՝ մեղադրելով նրան պատմության կեղծման մեջ։

«Ռուբեն Ռուբինյանը քիչ առաջ կեղծեց հայ ժողովրդի վերջին 35-40 տարվա պատմությունը՝ հայտարարելով, թե Հրայր Մարուխյանը՝ որպես ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, երեք կուսակցությունների հետ միասին հանդես է եկել Հայաստանի անկախության դեմ հայտարարությամբ։ Եթե Ռուբեն Ռուբինյանը ցույց տա այդ համատեղ հայտարարությունը, ես այս ամբիոնից պատրաստ եմ փոխել իմ անունը», -ասել է Մանուկյանը։

Նրա խոսքով՝ 1988 թվականի հոկտեմբերին հայ ավանդական երեք կուսակցությունները՝ Հայ հեղափոխական դաշնակցությունը, Ռամկավար ազատական կուսակցությունը և Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը, հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ, որի առաջին կետը կոչ էր անում խորհրդային Հայաստանի իշխանություններին պաշտպանել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և այդ հարցը դարձնել առաջնային։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031