ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Թրամփին ներկայացնելու է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմը դադարեցնելու ծրագիրը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հոկտեմբերի 21-22-ը կայցելի Վաշինգտոն, որտեղ կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին հայտարարվել է դաշինքի կայքում, գրում են ամերիկյան լրատվականները։

Ռյուտեն հոկտեմբերի 22-ին Թրամփին կներկայացնի 12 կետից բաղկացած խաղաղության ծրագիր՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու համար։ Այն համատեղ մշակվել է եվրոպական երկրների և Ուկրաինայի կողմից։
Ինչպես նշել են լրատվամիջոցները, առաջարկը մոդելավորվել է Թրամփի Գազայի հարցում կնքված խաղաղության համաձայնագրի օրինակով, որը նրան նոր խթան է տվել Ուկրաինայում մարտական ​​գործողությունները դադարեցնելու համար։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930