Այն քաղաքական ուժը, որը սեփական քաղաքական հաջողության պատմությունից հրաժարվի ու սկսի կարծել՝ Սերժի ու Ռոբերտի հաջողության պատմությունն ավելի հետաքրքիր է, դա ինքնաuպանnւթյnւն է. Փաշինյան

Որ ընտրություններում մենք վարչական ռեսուրս ուզելով, թե չուզելով, անուղղակի կամ ուղղակի օգտագործելու փորձ անենք, այդ ընտրություններում մենք պարտվելու ենք: Սա եղել է և կա իմ համոզմունքը: Այս մասին ԱԺ-ում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք վարչական ռեսուրս կիրառելո ՞ վ ենք ՀՀ-ում հեղափոխություն արել: Ինչպես կարող է որևէ քաղաքական ուժ իր հաջողության պատմությունից հրաժարվի:

Այն քաղաքական ուժը, որը սեփական քաղաքական հաջողության պատմությունից հրաժարվի ու սկսի կարծել, որ կարող է Սերժի ու Ռոբերտի հաջողության պատմությունն ավելի հետաքրքիր է, դա ինքնասպանություն է այդ քաղաքական ուժի ու գործչի համար:

Որտեղ մնանք մեր արժեքների շրջանակում, այնտեղ մենք միանշանակ հաղթելու ենք»,-ասել է Փաշինյանը:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031