Skip to main content

Եթե խաղաղության պայմանագիրը ստորագրվի, այդ պահից պիտի ապագա ունենանք․ անցյալը հիմա չենք քննարկում, շատ վատ անցյալ ունենք․ Գարո Փայլան

Եթե խաղաղության պայմանագիրը ստորագրվի, այդ պահից պիտի ապագա ունենանք․ անցյալը հիմա չենք քննարկում, շատ վատ անցյալ ունենք։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է Քարնեգի հիմնադրամի փորձագետ Գարո Փայլանը։

«Եթե այս պայմանագիրը ստորագրվի, այդ պահից պիտի ապագա ունենանք։ Անցյալը հիմա չենք քննարկում, ինչո՞ւ․ շատ վատ անցյալ ունենք: Դժբախտաբար հարյուր հազար ադրբեջանցի տեղահան եղավ առաջին պատերազմից հետո, երկրորդ պատերազմից հետո էլ արցախցիները տեղահան եղան։

Դրանից 110 տարի առաջ դժբախտաբար ցեղասպանություն ունեցանք։ Հիմա պետք է ասենք բավակա՞ն է, թե այս կոնֆլիկտները պիտի շարունակվեն․ սա է հարցը»,- ասել է Փայլանը։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30