«Ռուսաստանը կհեռանա Հայաստանից, որտեղ Շիրակում տեղակայված է ռուսական բազան, նույնիսկ վաղը, եթե պաշտոնական Երևանը համարի, որ ռազմաբազան անհրաժեշտ չէ»։
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Եթե Հայաստանը համարի, որ Հայաստանին ռուսական ռազմաբազա պետք չէ, մենք վաղը կհեռանանք։ Բայց արդյոք Հայաստանը պատրա՞ստ է դրան։ Առաջ գնացեք։ Մենք ոչ մեկին ոչինչ չենք պարտադրի»,- ասել է նա՝ ՇՀԿ գագաթնաժողովից վերադառնալուն պես պատասխանելով լրագրողների հարցերին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Բիշքեկում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ ՀՀ-ի Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու և ըստ ռուսական կողմի՝ ԵԱՏՄ-ում անդամակցության անհամատեղելիության մասին հարցը։






































