Skip to main content

Արցախի իշխանությունը պատրաստ է ճնշումներին, մեր բոլոր քայլերը հաշվարկում ենք․ Արցախի ԱԺ նախագահի պաշտոնակատար

Արցախի իշխանությունը պատրաստ է ճնշումներին, բռնի տեղահանումից հետո մեր բոլոր քայլերը հաշվարկում ենք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ նախագահի պաշտոնակատար Գագիկ Բաղունցը։

«Կան բավականին լուրջ քննարկումներ, որոնք նկատի են առնում մեր ամբողջ պոտենցիալը թե քաղաքական, թե հանրային և հաշվի են առնում Հայաստանի Հանրապետությունում տիրող մթնոլորտը և այն մարտահրավերները, որոնք կան Հայաստանի Հանրապետությունում։ Մենք ժամանակավոր սառեցրել ենք Արցախի ԱԺ նախագահ ընտրելու հարցը։

Բռնի տեղահանումից և Հայաստան տեղափոխվելուց հետո, մենք մեր բոլոր քայլերը հաշվարկում ենք և ծրագրավորում ենք նկատի առնելով այն հանգամանքը, որ մենք կորցրել ենք Արցախը, փորձում ենք մեր բոլոր քայլերը պլանավորենք այնպես, որ հանկարծ չվնասենք Հայաստանին»,- ասաց նա։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930