Skip to main content

ԱՄՆ-ը hարվածել է Իրանում հարսանեկան արարողության անցկացման վայրին․ կան զnhեր և վիրավnրներ

Առնվազն 68 մարդ տուժել է, 5-ը՝ զոհվել Իրանի Սիրիկ քաղաքում հարսանեկան արարողության անցկացման վայրին ամերիկյան հարվածի հետևանքով: Այս մասին հայտնել է Fars գործակալությունը՝ վկայակոչելով Կարմիր մահիկի ներկայացուցչին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Նշվում է, որ տուժածների թվում շատ երեխաներ կան, վիրավորները տեղափոխվել են Սիրիկի և Մինաբի հիվանդանոցներ:

Ավելի վաղ ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը հայտնել էր Իրանում գտնվող թիրախներին մի շարք հարվածներ հասցնելու մասին: Press TV հեռուստաալիքի տեղեկություններով՝ պայթյուններ են տեղի ունեցել երկրի հարավային ափամերձ շրջանում, այդ թվում՝ Քեշմ կղզում և մի քանի քաղաքներում:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930