Skip to main content

ՀՀ-ում գործող շուրջ 1390 դպրոցներում հնչել է առաջին զանգը

Այսօրվանից մեկնարկել է 2026-27 ուսումնական տարին։

ՀՀ-ում գործող շուրջ 1390 դպրոցներում հնչել է առաջին զանգը։ Համաձայն կրթության կառավարման տեղեկատվական համակարգում այս պահին առկա տվյալների՝ այս տարի դպրոց են հաճախում շուրջ 415 հազար դպրոցականներ։ Նրանցից մոտ 33 հազարը օգոստոսի 31-ի դրությամբ հայտագրվել են առաջին դասարան հաճախելու համար։

Հանրակրթական դպրոցներում այս ուսումնական տարին հայտարարված է ընթերցանության տարի, տարվա ընթացքում նախատեսված են աշակերտների ընթերցանության խրախուսմանն ուղղված մի շարք միջոցառումներ։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930