Skip to main content

Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում գազանջատում է. գազատար է վնասվել

Այլ կազմակերպության կողմից իրականացվող հողային աշխատանքների ժամանակ վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար։ Դրա հետևանքով սեպտեմբերի 1-ին՝ ժամը 03:05-ից, դադարեցվել է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Դեմիրճյան, Անտառային, Սարյան, Սարմենի փողոցների, Բաղրամյան պողոտայի 1-28 հասցեների, Զառուբյան, Լեմկինի, Գ.Հարությունյան, Լեռ Կամսարի փողոցների գազասպառողների գազամատակարարումը։

Այս մասին տեղեկացնում են «Գազպրոմ Արմենիա»-ից։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031