Ես չեմ ձգտում Իրանի հետ զինված հակամարտության դադարեցման շուրջ համաձայնությունների հասնելուն։ Այս մասին Truth Social-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Ես չեմ փորձում Իրանին ստիպել նստել բանակցությունների սեղանի շուրջ, ինչպես այդ մասին հայտնել է կեղծ ABC News-ը: Ինձ համար լրիվ միևնույնն է, թե նրանք կստորագրեն արդյոք իրենց համար արժեք չունեցող համաձայնագիրը», — նշել է ամերիկյան առաջնորդը:
«Ինձ շատ ավելի է դուր գալիս մեր ընթացիկ վիճակը, որի դեպքում մենք գրեթե ամբողջությամբ վերահսկում ենք Հորմուզի նեղուցը, իսկ նրանց տնտեսությունը լիովին փլուզվում է։ Նրանք լոկ հետաձգում են անխուսափելին: Ե՞րբ է իրանցի ժողովուրդը ոտքի ելնելու և պայքար մղելու»,- եզրափակել է Թրամփը։
Հիշեցնենք, որ այսօր գիշերը ԱՄՆ-ը և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց։






































