ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով ամբողջ սեպտեմբեր ամսվա և առաջիկա օրերի եղանակային կանխատեսումների մասին:
Սուրենյանի խոսքով՝ սեպտեմբերին տեղումները լինելու են նորմայից ավելի, օդի ամսական միջին ջերմաստիճանը կլինի նորմայի սահմաններում:
«Մեզ սպասվում է ոչ սառը և բավարար տեղումներով սեպտեմբեր: Օդի ջերմաստիճանը, տաք օդային հոսանքներով պայմանավորված, սեպտեմբերի 2-5-ը՝ ցերեկային ժամերին, Լոռիում, Տավուշում և Սյունիքում կբարձրանա 5-7, այլ շրջաններում և Երևանում՝ 4-5 աստիճանով»,- հայտնել է Սուրենյանը:






































