Skip to main content

«Ռուսական երկաթուղիները» կատարում են Հայաստանի հետ կնքված կոնցեսիոն պայմանագրի բոլոր կետերը. Բելոզյորով

«Ռուսական երկաթուղիները» կատարում են Հայաստանի հետ կնքված կոնցեսիոն պայմանագրի բոլոր կետերը և բաց են տարբեր հարցերի ու առաջարկների շուրջ երկխոսության համար։ Այս մասին «Известия»-ին տված մեկնաբանությունում հայտարարել է հոլդինգի ղեկավար Օլեգ Բելոզյորովը։

Նա ընդգծել է, որ ՌԵ-ն մշտական կապի մեջ է հայկական գործընկերների հետ և իր հերթին շատ ուշադիր է պայմանագրի բոլոր կետերի կատարման հարցում, որոնք գործում են կողմերի համատեղ ակտերի համաձայն։

«Համապատասխանաբար, առաջանում են տարբեր հարցեր և առաջարկներ, որոնք մենք համատեղ քննարկում ենք և նախանշում որոշակի գործողություններ։ Կան տարբեր հարցեր, որոնք մեզ ուղղում են հայ գործընկերները։ Մենք բաց ենք երկխոսության համար»,-նշել է Բելոզյորովը։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930