Skip to main content

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Հայաստանը շահագրգռված է Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ։

 Բիշքեկում սեպտեմբերի 1-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ։ Բայց նաև պետք է արձանագրել, որ վերջին տարիներին մեր տարածաշրջանում, Հայաստանի շուրջ իրավիճակը փոխվել է, և մեզ թվում է, որ իրավիճակին պետք է այս տեսանկյունից նայել, որովհետև կոնֆլիկտային իրավիճակում Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններն այլ իմաստ ունեին, իսկ հիմա, երբ տարածաշրջանում խաղաղություն է հաստատվել, մեզ թվում է, որ պետք է իրավիճակին արդեն թարմ հայացքով նայել։ Ես կարծում եմ, որ դա կնպաստի մեր հարաբերությունների զարգացմանը։ Մենք նկատի ունենք մեր հարաբերությունների խորացումն ու զարգացումը։ Եվ սա շատ կարևոր է»։ 

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930