Ռուսաստանի և Հայաստանի գործընկերությունը համապատասխանում է երկու երկրների շահերին, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Փաշինյանն ասաց, որ Ռուսաստանը ռազմավարական գործընկեր չէ։ Մենք նախկինի պես կարծում ենք, որ գործընկերությունը մեր երկու երկրների համար այն է, ինչը համապատասխանում է երկու ժողովուրդների շահերին», – ասել Է Պեսկովը «Վեստի»-ին տված հարցազրույցում։






































