Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը ձերբակալվել է Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում, ԶԼՄ-ներին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից:
«Նախաքննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ այս պահին չենք կարող հաղորդել»,-նշել են գերատեսչությունից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները ձերբակալել են Նոյեմբերյանի համայնքապետ, «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Արսեն Աղաբաբյանին։






































