Skip to main content

Բիշքեկում մեկնարկել է ՇՀԿ գագաթնաժողովը

Բիշքեկում մեկնարկել է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «24» պարբերականը։

Ըստ հրապարակման՝ ՇՀԿ անդամ բոլոր 10 պետությունների ղեկավարները ժամանել են Ղրղզստանի մայրաքաղաք: Սեպտեմբերի 1-ը գագաթնաժողովի հիմնական օրն է: Այն մեկնարկել է ՇՀԿ խորհրդի նիստով, որին կհաջորդի «ՇՀԿ Պլյուս» ձևաչափով հանդիպումը։

Ղրղզստանի նախագահությունն անցկացվում է «ՇՀԿ 25 տարի. միասին դեպի խաղաղություն, զարգացում և բարգավաճում» կարգախոսով: Հոբելյանական գագաթնաժողովում քննարկման թեմաները տարբեր են՝ տարածաշրջանային անվտանգությունից մինչև արհեստական ​​բանականության կիրառումը տնտեսությունում:

Գագաթնաժողովի արդյունքներով նախատեսվում է ընդունել Բիշքեկի հռչակագիրը, որի նախագիծն ավելի վաղ համաձայնեցվել է ՇՀԿ արտաքին գործերի նախարարների կողմից։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930