Skip to main content

Իշխանությանը պետք էր Արմենին կալանավորել, և փորձելու են երկար մեկուսացնել քաղաքական գործընթացներից. Աբրահամյան

ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է․

«ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի տնային կալանքը փաշինյանական դատարանը 3 ամսով երկարաձգեց:

Թեպետ երկամսյա բանտային կալանքից հետո Արմենը տնային կալանքի ռեժիմում է, սակայն նրա տեղաշարժի և քաղաքական գործունեության իրավունքը խիստ սահմանափակված է:

Տարիներով քնեցված գործով ի՞նչ է հանկարծ պարզվել, որ Արմենը կարող է խոչընդո՞տ ստեղծել, ինչ-որ մեկի վրա ազդե՞լ: Լավ, ի՞նչ պետք է աներ:

Ոչինչ: Իշխանությանը պետք էր Արմենին կալանավորել, և դա արեցին ու փորձելու են հնարավորինս երկար մեկուսացնել քաղաքական գործընթացներից»։

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31