Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է գիշերը ուկրաինական 300-ից ավելի ԱԹՍ խոցելու մասին: Գերատեսչության տվյալով՝ թիրախում են եղել Բելգորոդի, Բրյանսկի, Ռոստովի, Մոսկվայի և այլ մարզեր, Կրասնոդարի երկրամասը, Թաթարստանը, ինչպես նաև Ղրիմը:
Ռոստովի մարզում վնասվել են լոգիստիկ օբյեկտներ, «Օզոն»-ի պահեստներից մեկում հրդեհ է բռնկվել: Տեղական իշխանության տվյալով՝ թիրախավորվել են նաև բնակելի կառույցներ, կան տուժածներ: Սևաստոպոլում մեկ մարդ է զոհվել, երեքը՝ վիրավորվել:
Ռուսական ուժերն էլ հարվածել են Ուկրաինային: Կիևի մոտակայքում պայթյուններ են լսվել, հրդեհներ են բռնկվել, կան տուժածներ:






































