Skip to main content

Սպինալ մկանային ատրոֆիայի իրազեկման ամիս. «Արաբկիր» ԲՀ-ում կայացել է «Արվեստը սահմաններ չի ճանաչում» միջոցառումը. (լուսանկարներ)

Օգոստոսը սպինալ մկանային ատրոֆիայի (ՍՄԱ) իրազեկման ամիսն է, որի շրջանակում «Արաբկիր» բժշկական համալիրում տեղի է ունեցել «Արվեստը սահմաններ չի ճանաչում» խորագրով միջոցառում։

Այս մասին հայտնում են Արաբկիր բժշկական համալիրից։

Այն համախմբել էր առողջապահության ոլորտի ներկայացուցիչներին, լրագրողներին, ՍՄԱ ախտորոշում ունեցող երեխաներին, երիտասարդներին, նրանց ընտանիքի անդամներին և պացիենտների ճակատագրով մտահոգ անձանց։

Բացման խոսքով հանդես է եկել «Արաբկիր» բժշկական համալիրի գիտական ղեկավար, պրոֆեսոր Արա Բաբլոյանը։

Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը, «Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի» հիմնադիր տնօրեն Արմեն Մարտիրոսյանը և «Արաբկիր» ԲՀ նյարդաբանության ու էպիլեպտոլոգիայի ծառայության ղեկավար Բիայնա Սուխուդյանը։ Ողջունելով հյուրերին՝ նրանք կարևորել են ՍՄԱ-ի վերաբերյալ իրազեկվածության բարձրացումն ու այս ուղղությամբ տարվող աշխատանքները։

Հատկանշական է, որ ամիսներ շարունակ այս երեխաները «Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի» աջակցությամբ ստանում են անհրաժեշտ թանկարժեք դեղորայքը։

Միջոցառման մասնակիցները ծանոթացել են ՍՄԱ ախտորոշումն ունեցող պացիենտների հետ, ներկա գտնվել ՍՄԱ պացիենտ, տաղանդավոր նկարիչ Ջիմ Հովհաննիսյանի նկարների ցուցահանդեսին, ինչպես նաև դիտել սպինալ մկանային ատրոֆիայով ապրող անձանց մասին պատմող ֆիլմը։

Որպես օրվա խորհրդանշական ավարտ՝ ներկաներն իրենց մատնահետքն են թողել կտավի վրա՝ ստեղծելով մանուշակագույն ժապավենը, որը նյարդաբանական հիվանդությունների, այդ թվում՝ ՍՄԱ-ի խորհրդանիշն է։

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31