Skip to main content

Կասեցվել է «Ռոյալ ֆուդ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից վերահսկողական միջոցառում է իրականացվել «Առողջ սնունդ 2023» ՍՊԸ-ին պատկանող «Ռոյալ ֆուդ» հանրային սննդի օբյեկտում (ք. Երևան, Թբիլիսյան 22/7), որի ընթացքում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ:

Մասնավորապես՝
— սննդի կառույցի հատակի մակերևույթը մասամբ եղել է վնասված՝ ենթակա վերանորոգման,
— խոհանոցի պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում, առկա են եղել անհարթություններ և անցքեր,
— առաստաղները գտնվել են ոչ նորոգ վիճակում, ինչը չի կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսների աճը և մասնիկների թափվելու հնարավորությունը։

Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, տնտեսավարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սննդի կառույցը համապատասխանեցնել օրենսդրությամբ սահմանված պահանջներին: Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930