Skip to main content

Հրաչյա Գասպարյանը իր մանկավարժական ու ստեղծագործական գործունեությամբ նշանակալի ներդրում է ունեցել մշակութային կյանքում. Փաշինյան

Հրաչյա Գասպարյանը իր մանկավարժական ու ստեղծագործական գործունեությամբ նշանակալի ներդրում է ունեցել մշակութային կյանքում: Ասված է Փաշինյանի՝ ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանի մահվան մասին ցավակցական ուղերձում:

«Խոր ցավով տեղեկացա ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանի մահվան մասին:

Անգնահատելի է Հրաչյա Գասպարյանի ավանդը հայ թատերարվեստի զարգացման գործում։

Նա իր մանկավարժական ու ստեղծագործական գործունեությամբ նշանակալի ներդրում է ունեցել ինչպես մշակութային կյանքում, այնպես էլ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում նոր սերունդ կրթելու և ձևավորելու գործում:

ՀՀ Կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Հրաչյա Գասպարյանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին, ինչպես նաև հայ թատերարվեստի բոլոր երկրպագուներին»:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930