Skip to main content

Արմեն Աշոտյանի խափանման միջոց տնային կալանքը երկարաձգվել է երեք ամսով

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի խափանման միջոց տնային կալանքը երկարաձգվել է երեք ամսով: Այդ մասին 1lurer.am-ին հայտնեցին Հակակոռուպցիոն դատարանից:

Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով պարզվել է, որ 2009-2016 թթ. ԿԳ նախարար Ա.Ա.-ն, մի խումբ անձանց հետ, պաշտոնեական դիրքն օգտագործելով, նպաստել է Բրյուսովի համալսարանին հատկացված՝ Երևան, Պուշկինի 38/1 հասցեում գտնվող 451.1 քմ անշարժ գույքի ապօրինի օտարմանը։ Գույքը, որի արժեքը կազմել է շուրջ 208.9 մլն դրամ, դուրս է բերվել ՀՀ սեփականության ֆոնդից և փոխանցվել բարձրաստիճան պաշտոնյայի ու փոխկապակցված անձի սեփականության տիրույթ։

Քննությամբ տվյալներ են ստացվել նաև, որ գույքի իրական պատկանելիությունն ու հանցավոր ծագումը քողարկելու նպատակով այն նախ ձևակերպվել է այլ անձի անունով, ապա 75 մլն դրամով ձեռք է բերվել Գ.Խ.-ի որդու՝ Ա.Խ.-ի կողմից։

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, դրան օժանդակելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և դրան օժանդակելու հոդվածներով քրեական հետապնդում է հարուցվել 7 անձի նկատմամբ։ Ազատության մեջ գտնվող մեղադրյալներին դատարան ներկայացնելու համար կայացվել են ձերբակալման որոշումներ։

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31