Skip to main content

Հետհաշվարկը սկսված է․ Երևանը պատրաստվում է COP17-ին, տեղադրվել է ևս մեկ խորհրդանիշ՝ թիթեռը

Երևանում տեղադրվել է COP17-ի գալուստը խորհրդանշող ևս մեկ խորհրդանիշ՝ համաժողովի մեկնարկի հետհաշվարկի թիթեռը։

Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ՇՄ նախարարության ամուլի քարտուղար Անի Հակոբյանը՝ հրապարակելով լուսանկար։

«Այսուհետ այն օր առ օր կհիշեցնի, թե որքան ժամանակ է մնացել մինչև այն պահը, երբ Երևանը կհյուրընկալի կենսաբազմազանության պահպանությանը նվիրված համաշխարհային կարևորագույն համաժողովներից մեկը։

Յուրաքանչյուր անցնող օր մեզ մոտեցնում է COP17-ին՝ մի իրադարձության, որը Հայաստանը կդարձնի բնության պահպանության վերաբերյալ համաշխարհային երկխոսության և որոշումների առանցքային հարթակ։

Հետհաշվարկը սկսված է։

Երևանը պատրաստվում է COP17-ին։ Գործելով հանուն բնության»,- ասվում է գրառման մեջ։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930