Skip to main content

Արամ Վարդևանյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ։

Կողմ՝ 53

Դեմ՝ 0

Հիշեցնենք՝ ժամը 11։20-ից մեկնարկել էր Վարդևանյանին այդ պաշտոնում ընտրելու քվեարկությունը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթով հանդես եկավ խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը, որը հայտնեց՝ խմբակցությունը ունի որոշում՝ բավարար ձայնով կողմ քվեարկել Արամ Վարդևանյանին ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում ընտրելու համար:

Ավելի վաղ ԱԺ նախագահի տեղակալների պաշտոններում ընտրվել էին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներ Հայկ Կոնջորյանն ու Վահագն Ալեքսանյանը։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930