Skip to main content

Գյումրու համայնքապետարանի ստացված միակ քայլը քաղաքի համար հնարավորինս ոչինչ չանելն է․ ՔՊ խմբակցություն

Կառավարությունից անընդհատ դժգոհ Գյումրու համայնքապետարանի ղեկավար կազմին որպես ի գիտություն մեկ անգամ ևս տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարությունը կանգնած է Գյումրու կողքին։

Այս մասին գրառում է արված Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության սոցցանցի էջում։

«Կառավարության՝ օգոստոսի 6-ի որոշմամբ, հերթական ֆինանսական հատկացումը՝ 25 միլիոն 500 հազար դրամ (25,500.0), ուղղված է Գյումրու համայնքապետարանի ենթակայությամբ գործող «Լապտերիկ» մսուր-մանկապարտեզ ՀՈԱԿ-ի վերակառուցման աշխատանքների իրականացմանը։

Կառավարման ղեկը ստանձնելուց հետո, Գյումրու համայնքապետարանի ղեկավարության մոտ ստացված միակ քայլը Գյումրու և գյումրեցու նկատմամբ դրսևորվող անտարբերությունը, անգործությունը, քաղաքի համար հնարավորինս ոչինչ չանելն է»,- ասվում է գրառման մեջ։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930