Skip to main content

Իրանի գերագույն և հոգևոր առաջնորդն ու երկրի նախագահը հանդիպել են

Իրանի գերագույն և հոգևոր առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Մոջթաբա Խամենեին հանդիպել է նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։

Իրանի գերագույն առաջնորդի կայքի հաղորդմամբ՝ հանդիպման մասնակիցները քննարկել են երկրում ստեղծված իրավիճակը։

Իր պաշտոնավարման երրորդ տարին սկսելուն պես, Փեզեշքիանը, ըստ տեղեկությունների, հանդիպել է Մոջթաբա Խամենեիի հետ և մտքեր փոխանակել։

Հանդիպման ընթացքում մանրամասն քննարկվել են երկրի խնդիրները, այդ թվում՝ բնակչության առօրյա կարիքների բավարարումը, երրորդ պարտադրված պատերազմի և առաջիկա շրջանի համատեքստում առկա իրավիճակը, ռազմական զարգացումները, ֆինանսական և էներգետիկ ռեսուրսների ապահովումը, ծախսերի կառավարումը և արտասահմանյան գործընկերների հետ տնտեսական համագործակցությունը։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930