Skip to main content

Հայաստանը կգտնվի սառը օդային հոսանքների ազդեցության գոտում. ջերմաստիճանը կնվազի, կդիտվեն տեղումներ. Սուրենյան

ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը հայտնել է, որ առաջիկա 5 օրերին՝ օգոստոսի 10-15-ը, Հայաստանը կգտնվի Սև ծովից ներթափանցող սառը, խոնավ օդային հոսանքների ազդեցության գոտում:

Ըստ Սուրենյանի՝ այդ ամենի հետևանքով ամբողջ ՀՀ տարածքում ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով:

Երեկոյան ժամերին և գիշերը սպասվում են ամպրոպային բնույթի անձրևներ, որոշ տեղերում դրանք կլինեն հորդառատ, և կարկուտ կտեղա:

ՀՀ ամենաշոգ հատվածներում անգամ ջերմաստիճանն առաջիկա օրերին չի գերազանցելու +33-ից +35 աստիճանը:

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31