Skip to main content

Արարատի մարզի Դաշտավան գյուղում տեղի է ունեցել ծեծկռտուք, կան ձերբակալվածներ

Օգոստոսի 9-ին՝ ժամը 00.40-ի սահմաններում, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Դաշտավան գյուղի եկեղեցու մոտ վիճաբանություն է։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից, դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ միջադեպին մասնակից մի խումբ անձանց վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, ինչի արդյունքում միմյանց հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով։

Ոստիկանության ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով միջադեպին մասնակից մի քանի անձ ձերբակալվել և տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Մասիսի բաժին։

Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին, նախաձեռնվել է քրեական վարույթ։Հանգամանքները պարզվում են։

Օգոստոսի 9-ին ԶԼՄ-ներում հրապարակում է տարածվել, որ Արարատի մարզի Դաշտավան գյուղում տեղի ունեցած ծեծկռտուքի ընթացքում հնչել են նաև կրակոցներ և կան վիրավորներ։ Ոստիկանությունից հայտնում են, որ կրակոցների վերբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, հրազենային վնասվածքով որևէ անձ չկա։

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31