Skip to main content

Հայրավանքում կասեցվել է գազավորված ընպելիքի արտադրամասը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից անհատ ձեռնարկատեր Հասմիկ Հովհաննիսյանին պատկանող գազավորված ըմպելիքների արտադրամասում (Գեղարքունիքի մարզ, Գավառ համայնք, Հայրավանք բնակավայր, ապրանքանիշը՝ Լևագե) իրականացրած վերահսկողությունը բացահայտել է սննդամթերքի արտադրության համար անընդունելի սանիտարահիգիենիկ պայմաններ. այսպես՝

— արտադրամասի հատակների, պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,
— առաստաղներն ապահով չեն եղել, ինչը չի կանխարգելում կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և առաստաղներից մասնիկների թափվելու հնարավորությունը, նպաստում է խոնավության խտացմանը,
— սննդի կառույցն ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով, սանհանգույցով։

Գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվ ել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31