Skip to main content

«Բոնուս» սուպերմարկետների ցանցի տնօրենի մահվան դեպքով հարուցվել է վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով

Օգոստոսի 5-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Ներքին Շենգավիթ 11-րդ փողոց 1\23 հասցեում դի կա, որն ինչպես պարզվել է՝ «Բոնուս» սուպերմարկետների ցանցի հիմնադիրներից էր և գլխավոր տնօրենը։

ՀՀ Քննչական կոմիտեից ԶԼՄ-ներին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը)։

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930