Skip to main content

Կառավարությունը նոր վարկեր կվերցնի. հայտնի է՝ ինչ նպատակով են դրանք ծառայելու

Կառավարությունը նախատեսում է 150 մլն դոլարի և 80 միլիոն եվրոյի նոր վարկեր ներգրավել։

Այս մասին տեղեկանում ենք կառավարության օգոստոսի 6-ի նիստի օրակարգում ընդգրկված համապատասխան նախագծերից:

Դրանցից առաջինով նախատեսվում է ստանալ 150 միլիոն դոլարի բյուջետային վարկ Ասիական զարգացման բանկից։ Այն կտրամադրվի 15 տարով, կլինի 4.58 լողացող տոկոսադրույքով։ Վարկային այս համաձայնագրի առաջին բաղադրիչով նախատեսվում է աջակցել Հարկաբյուջետային կառավարման, պետական պարտքի և ֆինանսական ռիսկերի կառավարման քաղաքականությունների հզորացմանը, ինչպես նաև ենթակառուցվածքային ներդրումների կայունության ամրապնդմանը։ Երկրորդ բաղադրիչը ենթադրում է պետական արժեթղթերի շուկայի կատարելագործում, երրորդը՝ ֆինանսական գործիքների ու ներդրողների շրջանակի ընդլայնում, ինչպես նաև ուղղվելու է ընկերությունների թափանցիկությանը։

Երկրորդ վարկային համաձայնագիրը կնքվել է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի հետ, վարկի ծավալը 170 մլն դոլար է։ Այս վարկային միջոցները նախատեսվում է ուղղել ներդրումների, առևտրի ազատականացմանն ու մրցակցության խրախուսմանը, ավելի կանաչ ու ավելի դիմակայուն աճի ապահովմանը։ Այս վարկի ժամկետը 28 տարի է, տարեկան տոկոսադրույթը՝ 3.9 տոկոս։

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31