Skip to main content

Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիա»-ն հաղթել է «Ցելյեին»

Չեմպիոնների լիգայի 2026/27 թթ. մրցաշրջանի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հաղթել է Սլովենիայի գործող չեմպիոն «Ցելյեին» (2-1)։

Հյուրերից հանդիպման հաշիվը 22-րդ րոպեին բացել է Սվիտ Սեսլարը՝ իրացնելով 11-մետրանոց հարվածը։ Առաջին խաղակեսի 38-րդ րոպեին Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արթուր Սերոբյանը տուգանայինից կատարած հարվածով վերականգնել է հաշվի հավասարությունը:
Երկրորդ խաղակեսում հայկական թիմին հաջողվել է առաջ անցնել հաշվում։ Խաղի 70-րդ րոպեին աչքի է ընկել Կառլոս Ֆրանսան՝ ձևակերպելով հանդիպման վերջնահաշիվը։

Նշենք նաև, որ այս հաղթանակը պատմական էր հայկական ակումբային ֆուտբոլի համար, քանի որ Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման երրորդ փուլում մինչ այս որևէ հայկական ակումբի չէր հաջողվել հաղթանակ տանել։

Հիշեցնենք, որ թիմերի միջև որակավորման երրորդ փուլի պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 11-ին՝ Երևանի ժամանակով 22:15-ին։

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31