Skip to main content

Հռենոս գետը ծանծաղել է մինչև ռեկորդային մակարդակ 1880 թվականից ի վեր

Հռենոս գետը ծանծաղել է մինչև ռեկորդային մակարդակ 1880 թվականից ի վեր։

«Գերմանիայի Կաուբ քաղաքի հատվածում Հռենոս գետի ջրի մակարդակն իջել է մինչև 24 սմ, ինչը դիտարկումների ողջ պատմության ընթացքում (սկսած 1880 թվականից) գրանցված ամենացածր ցուցանիշն է։

Պատճառը Եվրոպայում տիրող երկարատև երաշտն ու ծայրահեղ շոգի ալիքներն են։ Թեև նավագնացությունն ամբողջությամբ չի դադարելու, սակայն նավերը ստիպված կլինեն տեղափոխել ավելի փոքր ծավալի բեռներ, ինչը կհանգեցնի փոխադրումների թանկացման և կարող է առաջացնել մատակարարումների խափանումներ։

Դա կարող է բացասաբար անդրադառնալ Գերմանիայի տնտեսության և եվրոպական առևտրի վրա»,- գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930