Skip to main content

Վարժական հավաքի մասնակիցը բարձրաձայնել է Սյունիքի դիրքերից մեկի խնդիրներից. ԳՇ պետն անակնկալ այց է կատարել

Վարժական հավաքի մասնակիցը Սյունիքի դիրքերից մեկում, իր դիտարկմամբ, խնդիրների մասին էր բարձրաձայնել։ Այդ կապակցությամբ գլխավոր շտաբի պետն անակնկալ այց է կատարել։

«Գլխավոր շտաբի պետի հետ՝ «Հետք»-ի գործընկերների հրապարակման հետքերով

Պաշտպանության նախարարությունը կառուցողական է տրամադրված փաստարկված և առողջ քննադատությունների նկատմամբ: Շնորհակալ ենք խնդիրների մատնանշման համար և հայտնում ենք մեր պատրաստակամությունը՝ դրանց արագ ու հետևողական արձագանքելու:

Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ բանակային դիրքերում առկա զենքերի քանակի, դրանց տեսակների, զինամթերքի (այդ թվում՝ անձեռնմխելի պաշարի) վերաբերյալ տեղեկությունները դասվում են գաղտնի տեղեկությունների շարքին, և դրանց վերաբերյալ տեղեկությունների հրապարակումը կարող է առաջացնել պատասխանատվություն:

Հորդորում ենք զերծ մնալ նմանօրինակ տեղեկությունների հանրայնացումից առանց պաշտպանության նախարարության հետ համապատասխան քննարկումների»,- գրել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31