«Ակնկալում եմ շարունակել մեր սերտ համագործակցությունը՝ Ուկրաինա-Հայաստան հարաբերություններն ավելի ամրապնդելու համար»։
Այս մասին «X»-ի իր միկրոբլոգում գրել է Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիհան։
«Շնորհավորում եմ Արարատ Միրզոյանին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ։
Մաղթում եմ նախարար Միրզոյանին ամենայն հաջողություն իր լավ աշխատանքը շարունակելու և Հայաստանի ժողովրդին ծառայելու գործում։
Ակնկալում եմ շարունակել մեր սերտ համագործակցությունը՝ Ուկրաինա–Հայաստան հարաբերություններն ավելի ամրապնդելու, մեր երկկողմ երկխոսությունն խորացնելու և մեր լայն տարածաշրջանում խաղաղությունը, անվտանգությունն ու կայունությունն առաջ մղելու համար»,- գրել է Սիբիհան։






































