Թուրինի «Յուվենտուսը» գերմանական «Բայերից» ձեռք բերեց Բոսնիա եւ Հերցեգովինայի հավաքականի 18-ամյա եզրային հարձակվող Քերիմ Ալայբեգովիչին։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2031թ. հունիս, հաղորդում է իտալական ակումբի կայքը։
Անցած մրցաշրջանում Քերիմ Ալայբեգովիչը հանդես էր գալիս ավստրիական «Զալցբուրգում»՝ 44 խաղում խփելով 13 գոլ, կատարելով 4 գոլային փոխանցում։
2025թ. ամռանը «Զալցբուրգը» Ալայբեգովիչի տրանսֆերի համար «Բայերին» վճարել էր 2 միլիոն եվրո, իսկ 2026թ. մարտին «Բայերը» հետ էր գնել նրա տրանսֆերը 8 միլիոն եվրոյով։
2026թ. աշխարհի առաջնությունում Ալայբեգովիչը մասնակցեց 4 հանդիպման, խփեց 1 գոլ։






































