Skip to main content

Ոչ դիլերների համար էլեկտրամոբիլների ներմուծման քվոտան սպառվում է. օգտագործվել է 90%-ը. ՊԵԿ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է ԱՏԳ ԱԱ 8703 80 000 3 և 8703 80 000 5 ծածկագրերին դասվող էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների զրո տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով սակագնային արտոնության քվոտայի մնացորդը 2026թ. օգտոստոսի 2-ը ներառյալ.

1) դիլեր-դիստրիբյուտոր հանդիսացող սուբյեկտների քվոտայի մնացորդը՝ 1283 հատ կամ օգտագործվել է 57%-ը

2) դիլեր-դիստրիբյուտոր չհանդիսացող սուբյեկտների քվոտայի մնացորդը՝ 1164 հատ կամ օգտագործվել է 90%-ը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դիլեր-դիստրիբյուտոր չհանդիսացող սուբյեկտների քվոտան արդեն իսկ օգտագործվել է 90%-ով՝ Կոմիտեն ավելի հաճախ կսկսի հրապարակել քվոտայի մնացորդները:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930