Skip to main content

Կոտրել է ոստիկանական մեքենայի ապակին, շպրտել ջրի շիշը, պատուհանից փախել. վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում իրականացված ապացուցողական և վարութային գործողությունների արդյունքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ տնային կալանքի տակ գտնվող Ս. Բ.-ն, իր խափանման միջոցի փոփոխության միջնորդության քննության ընթացքում դժգոհ լինելով դատարանի կայացրած որոշումից, դատարանի նկատմամբ դրսևորել է անհարգալից վերաբերմունք, մասնավորապես հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել, որից հետո ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողները ձերբակալել ու դուրս են բերել դատարանի դահլիճից:

Այնուհետև Ս. Բ.-ն ոստիկանության աշխատակիցների օրինական ծառայողական և մասնագիտական գործունեության հետ կապված վերջիններիս գույքը վնասելու նպատակով ձեռքով հարվածել ու կոտրել է բաժնի հաշվեկշռում գտնվող ավտոմեքենայի ապակին, իսկ Շիրակի մարզային քննչական վարչությունում ձերբակալվածի դատավարական կարգավիճակում հարցաքննությունից հետո սկսել է դրսևորել ոչ ադեկվատ վարքագիծ, մասնավորապես իր օգտագործման համար սեղանին դրված ջրի շիշը նետել է աշխատակցի ուղղությամբ, ինչպես նաև իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով՝ հնչեցրել հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ ոստիկանների հասցեին, որի ժամանակ վերջինիս գործողությունները կանխելու համար նրա նկատմամբ կիրառվել են համաչափ ֆիզիկական ուժ և ձեռնաշղթա:

Այնուհետև կալանավորված անձ Ս. Բ.-ն ազատությունից զրկելու հետ կապված պատիժը կրելուց խուսափելու նպատակով սենյակի պատուհանից դուրս է եկել և դիմել փախուստի, որից հետո ձերբակալել են ոստիկանության ծառայողները։

Ս. Բ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 489-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերով (դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը), 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) (2 դրվագ), 490-րդ հոդվածի 2-րդ մասով (դատավորի նկատմամբ սպառնալիքը կամ նրանց մասին տեղեկություն հրապարակելը կամ նրանց գույքը ոչնչացնելը կամ վնասելը կամ նրանց նկատմամբ բռնություն գործադրելը) և 506-րդ հոդվածի 1-ին մասով (արգելանքի վերցված, ձերբակալված, կալանավորված կամ քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող անձի փախուստը կամ ազատությունից զրկելու հետ կապված պատիժը կրելուց խուսափելը):

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31