Հայաստանի շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու և վերջիններիս կաշառք տալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 4 անձ:«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։«Նախաքննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ չենք կարող հայտնել»,- նշեցին Կոմիետից։






































