Skip to main content

Վաշինգտոնը պատրաստ է կրկին հզոր հարվածներ հասցնել Իրանին. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է կրկին հզոր հարվածներ հասցնել Իրանին։

Նա այս հայտարարությունն արել է Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում:

Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ն միաժամանակ ուսումնասիրում է Թեհրանի հետ համաձայնության հասնելու հնարավորությունը։

«Կտեսնենք, թե երբևէ կկարողանանք համաձայնության գալ։ Բայց մենք նրանց շատ հզոր հարված կհասցնենք», — ընդգծել է ԱՄՆ նախագահը։

Թրամփի հայտարարությունից կարճ ժամանակ անց Իրանի ուղղությամբ հրթիռային հարվածներ են եղել:

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության տվյալներով՝ հուլիսի 29-ին ԱՄՆ զինված ուժերը լայնածավալ հարվածներ են հասցրել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ) պատկանող թիրախներին։

Գործողությունը իրականացվել է ի պատասխան նախորդ օրը Իրանի կողմից Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան ուժերի դեմ արձակված հրթիռային հարձակման։

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31