Եվրամիությունը Հայաստանից կարող է պահանջել վիզային ռեժիմ սահմանել Ռուսաստանի հետ՝ երկրի եվրաինտեգրման ճանապարհին հետագա առաջխաղացման շրջանակներում։
Այս մասին հայտնել է «Իզվեստիա» թերթը՝ հղում անելով աղբյուրներին և փորձագետներին։
Թերթի տեղեկություններով՝ այս հարցը կարող է դառնալ ԵՄ-ի հետ Երևանի համագործակցությունը խորացնելու պայմաններից մեկը, քանի որ Բրյուսելը ձգտում է թեկնածու երկրների միգրացիոն քաղաքականությունը համապատասխանեցնել եվրոպական չափանիշներին։
Ինչպես նշում են հրապարակման հեղինակները, վիզային ռեժիմի հնարավոր սահմանումը կարող է բարդացնել երկու երկրների միջև քաղաքացիների տեղաշարժը և դառնալ Երևանի ու Մոսկվայի միջև հարաբերությունների ամենազգայուն հարցերից մեկը։
«Ռուսաստանի հետ վիզային ռեժիմ սահմանելը հղի է Հայաստանի համար ծանր տնտեսական հետևանքներով՝ հաշվի առնելով, որ 2025 թվականին ռուսները ապահովել են հանրապետության զբոսաշրջային հոսքի մոտ 40%-ը (ավելի քան 900 հազար մարդ): Բացի դրանից, Ռուսաստանից փոխանցումները, որոնք 2025 թվականին կազմել են 3,87 միլիարդ դոլար, ձևավորում են Հայաստանի ՀՆԱ-ի մեկ ութերորդ մասը, և դրանց դադարեցումը կհարվածի արտարժույթի ստացումներին»,- գրում է «Իզվեստիան»:
Պարբերականը նշում է, որ Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին և երկկողմ կապերի հնարավոր խզումը բազմաթիվ խնդիրներ կստեղծեն նաև Ռուսաստանի համար. «Մոսկվան կկորցնի իր ռազմավարական հենարանը Անդրկովկասում, սպառնալիքի տակ կհայտնվի Գյումրիում մեր ռազմաբազայի աշխատանքը: Վերջապես, առանց վիզայի ռեժիմի դադարեցումը և առևտրի կրճատումը կբարդացնեն լոգիստիկ շղթաները: Հետևաբար Մոսկվան նույնպես շահագրգռված է Հայաստանի անդամակցությամբ ԵԱՏՄ-ին և նրա հետ սերտ հարաբերությունների պահպանմամբ»:






































