Skip to main content

ԱՄՆ-ը հաջողությամբ ավարտել է Իրանի դեմ hարվածների ծանր ալիքը՝ ի պատասխան ԱՄՆ nւժերի ուղղությամբ hրթիռային hարձակման փորձի. ԱՄՆ Կենտրոնական հրամանատարություն

ԱՄՆ-ը հաջողությամբ ավարտել է Իրանի դեմ հարվածների ծանր ալիքը՝ ի պատասխան ԱՄՆ ուժերի ուղղությամբ հրթիռային հարձակման երեկվա փորձի: Այս մասին գրված է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության X-ի էջում:

«CENTCOM-ի միջոցները հարվածներ են հասցրել ԻՀՊԿ տասնյակ թիրախների, այդ թվում՝ ռազմական հրամանատարական կենտրոնների, հրթիռային և անօդաչու թռչող սարքերի օբյեկտների, առափնյա հսկողության և պաշտպանության կայքերի, ինչպես նաև ծովային կարողությունների վրա: Հարվածների նպատակն էր հետագայում նվազեցնել Իրանի և նրա վասալների կողմից ԱՄՆ ուժերին, առևտրային նավագնացությանը և հարևան Ծոցի երկրներին սպառնացող վտանգները»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ ավելի վաղ ԻՀՊԿ ուժերը բազմաթիվ բալիստիկ հրթիռներ էին արձակել Իրանից՝ Մերձավոր Արևելքում տեղակայված ԱՄՆ բազաների դեմ:

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31