Skip to main content

ԱՄՆ-ը շատ հիասթափված կլիներ, եթե ՉԺՀ-ն զինшմթերք մատակարարեր Իրանին. Թրամփ

Միացյալ Նահանգները շատ հիասթափված կլիներ, եթե Չինաստանն իրոք Պակիստանի միջոցով Իրանին մատակարարեր զենիթային դյուրակիր հրթիռային համակարգեր (ԶԴՀՀ), ինչպես պնդում էր արևմտյան մամուլը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Դա զարմանք կառաջացներ: Ես նկատի ունեմ՝ նման բաներ լինում են: Բայց դա զարմանք կառաջացներ», — ասել է նա՝ մեկնաբանելով արևմտյան ԶԼՄ-ների հրապարակումները Պակիստանի միջոցով Իրանին չինական ԶԴՀՀ-ների վաճառքի իբր առկա պլանների մասին:
«Նա ինձ շատ հաստատակամորեն ասաց, որ իրենք մասնակցություն չեն ունենալու Իրանին ռազմական օգնություն տրամադրելու գործում», — պնդել է ԱՄՆ առաջնորդը՝ նկատի ունենալով մայիսին Պեկինում ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ իր բանակցությունները:
«Նա գիտի, որ ես բոլորովին հիասթափված կլինեի», — հավելել է ԱՄՆ առաջնորդը:
Հիշեցնենք, որ ՉԺՀ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժան Սյաոգանը հայտարարել էր, որ Պեկինը Թեհրանին չի մատակարարում հակաօդային պաշտպանության համակարգեր և անօդաչու թռչող սարքեր, հակառակ արևմտյան մամուլում առկա պնդումների:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031