Skip to main content

Ահարոն Սահակյանը կազատվի Կոտայքի մարզպետի պաշտոնից

Ահարոն Սահակյանն ազատվելու է Կոտայքի մարզպետի պաշտոնից: Որոշման նախագիծն ընդգրկված է չզեկուցվող հարցերի թվում:

Նա թողնում է պաշտոնը՝ պատգամավորական մանդատ ստանձնելու համար:

Սահակյանը պաշտոնից կազատվի հուլիսի 31-ից։

Որպես իրավական հիմք նշված է «Տարածքային կառավարման մասին» օրենքի այն դրույթը, ըստ որի՝ մարզպետն ազատվում է պաշտոնից, եթե հրաժարական է ներկայացրել։

Ահարոն Սահակյանը Կոտայքի մարզպետ է նշանակվել 2021 թվականին։ Մինչ այդ եղել է Գառնիի համայնքապետը։

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31