Skip to main content

«Ո՞ւր են նրանք, ովքեր մտադիր էին մասերի բաժանել Իրանը». Փեզեշքիանը Թրամփի խոսքերը համարել է «դատարկաբանություն»

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կտրուկ է արձագանքել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին՝ ընդգծելով, որ Թեհրանը մտադիր է պատասխանել ոչ թե հռետորաբանությամբ, այլ կոնկրետ գործողություններով։

Փեզեշքիանի խոսքով՝ «թշնամու դատարկաբանությունը շարունակվում է», սակայն, ինչպես նշել է Իրանի առաջնորդը, Իրանի հակառակորդները չեն կարողացել հասնել իրենց նպատակներին։ «Նրանք կարողացա՞ն արդյոք հասնել իրենց նպատակներին մարտադաշտում։ Ո՞ւր են նրանք, ովքեր մտադիր էին մասերի բաժանել Իրանը»,- հարցրել է Իրանի նախագահը։

Նա ընդգծել է, որ Իրանը մտադիր է պաշտպանել «իր հողի ամեն մի թիզը», իսկ սպառնալիքներն ու կոշտ հայտարարությունները, իր կարծիքով, բնութագրում են միայն դրանց հեղինակներին, ոչ թե Իրանի ժողովրդին։

Փեզեշքիանը նաև կոչ է արել քաղաքացիներին պահպանել ներքին միասնությունը՝ նշելով, որ ցանկացած խոսք կամ գործողություն, որը կարող է պառակտում սերմանել հասարակության մեջ, թուլացնում է երկիրը և ձեռնտու է նրա հակառակորդներին։

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31