Skip to main content

Օդի ջերմաստիճանը վաղվանից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով

Երևանում հուլիսի 15-ի ցերեկը, 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 16-18-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 15-20-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ ՝ 13-16մ/վ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:

Հանրապետության տարածքում հուլիսի 15-ի ցերեկը, 16-ին և 20-ին կեսօրից հետո, 17-19-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Քամին`հարավարևելյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։ Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում hուլիսի 15-20-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ին ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031