Skip to main content

Դավթաշենի գերեզմանատան մոտ ոստիկանները թմրանյութի իրացման դեպք են կանխել

Համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժնի ծառայողներն իրենց սպասարկման տարածքում շրջայց կատարելիս Դավթաշենի գերեզմանատան մոտ նկատել են մի մեքենա, որի վարորդը դրսևորում էր կասկածելի վարք։ Երբ ոստիկանները մոտեցել են, վարորդը մեքենայից ստվարաթղթե տուփ է նետել։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:

Թմրամիջոց ապօրինի պահելու և իրացնելու կասկածանքով վարորդը ձերբակալվել և «Կիա» մակնիշի մեքենայով հանդերձ տեղափոխվել է բաժին։

Ձերբակալված տղամարդը հայտնել է, որ նետած տուփի մեջ ընդհանուր 210 գրամ մեթամֆետամինով չորս փաթեթ է, որը 400 դոլարով ձեռք է բերել տելեգրամյան ալիքի միջոցով՝ դրանք տեղադրելու, տեղադրման տարածքը լուսանկարելու և կոորդինատներն օգտատիրոջը փոխանցելու նպատակով։
Աջափնյակ և Դավթաշեն շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Տղամարդու նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։

Հանգամանքները պարզվում են։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031