Skip to main content

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը կշարունակվի Ադրբեջանի հետ համաձայնեցված. Թուրքիայի ԱԳՆ

Հարավային Կովկասում ամուր խաղաղության և կայունության ապահովումը Անկարայի արտաքին քաղաքական առաջնահերթություններից մեկն է։ Սա արտացոլված է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության 2026 թվականի գործունեության ծրագրում։

Փաստաթղթում ասվում է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը կշարունակվի Ադրբեջանի հետ սերտ խորհրդակցությունների և համաձայնեցման պայմաններում։ Թուրքիան նաև կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։

Թուրքիայի ԱԳՆ-ն նշել է, որ Ադրբեջանին ցուցաբերվող աջակցությունը կլինի ուժեղ՝ Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորմանը նպաստելու և տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման նպատակով։

Փաստաթղթում ընդգծվում է, որ թուրք-հայկական և ադրբեջանա-հայկական գործընթացները պետք է առաջ շարժվեն համաձայնեցված՝ տարածաշրջանում երկարաժամկետ կայունություն, բարգավաճում և անվտանգություն ապահովելու համար։

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31