Skip to main content

Հայտնի է, թե որքան մրցանակային գումար կստանա Անգլիան՝ աշխարհի առաջնությունում հաղթելու դեպքում

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան հաստատել է պարգևավճարների այն չափը, որը կստանա ազգային հավաքականն աշխարհի առաջնությունում հաղթելու դեպքում։

The Guardian պարբերականի տեղեկություններով՝ Մունդիալում հաղթելու դեպքում «երեք առյուծների» ֆուտբոլիստներն ու մարզչական շտաբը կկիսեն 19 միլիոն ֆունտ ստերլինգ բոնուսը։ Ասոցիացիան մտադիր է հավասարապես կիսել ՖԻՖԱ-ի կողմից տրամադրվող 38 միլիոն ֆունտ ստերլինգ պարգևավճարը։ Ընդ որում, թիմը կստանա մոտ 15 միլիոն ֆունտ ստերլինգ, իսկ հավաքականի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը կարող է վաստակել մինչև 3 միլիոն ֆունտ ստերլինգ։

Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում Անգլիայի հավաքականը կմրցի Արգենտինայի ընտրանու դեմ։ Հանդիպումը կկայանա հուլիսի 15-ին։ Խաղի մեկնարկը կտրվի Երևանի ժամանակով 23:00-ին։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930