Պուտինը շնորհավորել է Թրամփին՝ 80-ամյակի կապակցությամբ

Այսօր Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին տեղեկացնում են Կրեմլից։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցով շնորհավորել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ նրա 80-ամյակի կապակցությամբ։

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի խոսքով՝ Թրամփը հուզվել է Պուտինի շնորհավորանքներից, շնորհակալություն է հայտնել և նշել, որ Ռուսաստանի նախագահն այսօր առաջին օտարերկրյա առաջնորդն է, ով զանգահարել է իրեն։

Ուշակովի փոխանցմամբ՝ Թրամփը Պուտինի հետ զրույցում կրկին հանդես է եկել Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցման օգտին։

«Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին չպետք է մոռանա Հոլոքոստի ողբերգությունը»,- Թրամփի հետ զրույցում նշել է Պուտինը։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930